Իմ և Ռոնալդուի մրցակցությունը կմնա ֆուտբոլի պատմության մեջ․ Մեսսի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղի մասին.

– Ի՞նչ կարծիք ունես Ռոնալդուի խաղի մասին:

– «Մանչեսթեր Յունայթեդը» շատ ուժեղ թիմ է՝ գերազանց խաղացողներով։ Կրիշտիանուն արդեն գիտեր ակումբը։ Այժմ նա տպավորիչ կերպով հարմարվել է ակումբում։ Հենց սկզբից, ինչպես միշտ, նա գոլեր խփեց ու ադապտացիայի հետ կապված խնդիրներ չունեցավ։

Պրեմիեր լիգայում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, սա ամենաբարդ մրցաշարն է, որում ամեն ինչ փոխվում է։ Դեկտեմբերից հետո շատ բան է փոխվում, և ամեն ինչ կարող է պատահել։

– Անկեղծ ասա, դու կարոտո՞ւմ ես ձեր հանդիպումները:

-Վաղուց է, ինչ դադարել ենք խաղալ նույն առաջնությունում։ Միևնույն տիտղոսների համար մենք պայքարում էինք անհատապես և թիմերով։ Շատ գեղեցիկ պատմություն էր մեզ և երկրպագուների համար։ Այս հրաշալի հիշողությունը կմնա ֆուտբոլի պատմության մեջ,- մեջբերում է արգենտինացուն Marca-ն։

Աղբյուր  ArmSport.am




Լրահոս