68 տարեկանում մահացել է արգենտինացի հայտնի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին։ Նա երկարատև ծանր հիվանդությունից հետո մահացել է Ռոսարիո քաղաքի բժշկական հաստատություններից մեկում։
Ըստ առկա տեղեկությունների՝ Խորխե Մեսսին երկար ժամանակ գտնվել է բժիշկների հսկողության ներքո և բուժում ստացել ծանր հիվանդության դեմ, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Նա մահացել է իր հայրենի քաղաքի հիվանդանոցում։
Խորխե Մեսսին առանցքային դեր է ունեցել որդու մարզական կարիերայի կայացման գործում՝ երկար տարիներ հանդես գալով որպես նրա մենեջեր և ներկայացուցիչ։
Այս պահին հայտնի մարզիկի ընտանիքը ողբերգական դեպքի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չի տվել։




























