ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թիմի բյուրեղացումն ու նոր «փազլի» ձևավորումը ցանկալի արդյունք կտա. Սերժ Սարգսյանի 2022-ի աստղագուշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ներկայացնում է ամենամյա քաղաքական աստղագուշակը՝ փորձելով վերլուծել, թե ինչ տարի էր անցնող Ցլի տարին հայրենի քաղաքական գործիչների համար, եւ ինչ է սպասվում նրանց հաջորդ՝ Վագրի տարում:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան

Ձիու տարում ծնված Սերժ Սարգսյանի համար Վագրի տարին կշարունակվի այնպես, ինչպես անցնող Ցլի տարին: Հաստատուն քայլերով վերագտնելու եք Ձեզ քաղաքական դաշտում, քանի որ հեղափոխական իշխանության ամեն սխալ Ձեզ սրբագործվելու, հասկանալի դառնալու յուրօրինակ հնարավորություն է ստեղծում:

Իհարկե, ցատկոտող ու ճանկռող Վագրի տարին այնքան էլ հեշտ չի լինելու, գլոբալ փոփոխություններ մի՛ ակնկալեք, բայց աստղերը հուշում են, որ թիմի բյուրեղացումն ու նոր «փազլի» ձեւավորումը ոչ շատ երկարաժամկետ ապագայում ցանկալի արդյունքներ կտա: Հետեւե՛ք Ձեր առողջությանը, շատ ժամանակ անցկացրե՛ք հարազատների եւ ընկերների հետ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս