
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թալինի, Աբովյանի և Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: