
Հունվարի 3-9-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 377 դեպք, որից 136-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 71 հրդեհի, 1 քարաթափման, 7 ինքնասպանության փորձի դեպք, 37 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 152 կենցաղային կանչ. տուժել է 97 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ:
Արձանագրվել է թունավորման 13 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 28 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 117 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 35 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: