
Հունվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչությունը Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։
Գործարկվելու է բնակավայրի շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրությունում: