ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պաշտոնական լիազորությունների չարաշահման գործով հարցաքննվել է Օնիկ Գասպարյանը. Հակակոռուպցիոն կոմիտեն որոշում կկայացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021 թվականին գրել էինք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՔԾ-ում պատոնական լիազորությունների չարաշահման գործի շրջանակներում հարցաքննվել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Գլխավոր շտաբի ներկայիս պետ Արտակ Դավթյանը, ինչպես նաեւ ծանուցում էր ուղարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եվ ահա ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վերոնշյալ գործով նաեւ հարցաքննվել է Զինված ուժերի ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը:

Իսկ, ահա, Արտակ Դավթյանը հարցաքննվել է այն ժամանակ, երբ դեռ նորից իրավունքի ուժով չէր զբաղեցրել ԳՇ պետի աշխատասենյակը։

Նկատենք, որ այս պաշտոնյաների հարցաքննությունից հետո գործը կանգ է առել եւ տեւական ժամանակ է, ինչ քրեական գործով որեւէ այլ գործողություներ չեն իրականացվում եւ դեռ ավելին, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, առաջիկայում հակակոռուպցիոն կոմիտեն հարուցված քրեական գործով որոշում կկայացնի ամենայն հավանականությամբ նախաքննության ավարտ հայտարարելով եւ գործը դատարան ուղարկելով: Դիմեցինք հակակոռուպցիոն կոմիտե՝ հասկանալու համար, թե գործը ինչ փուլում է: Ի պատասխան մեզ՝ հայտնեցին, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը:

Բանն այն է, որ Մովսես Հակոբյանը պատերազմում հայկական կողմի պարտության պատճառների մասին խոսելիս մի շարք աղմկահարույց հայտարարություններ էր արել, պնդել, որ չի կատարվել պատշաճ զորահավաք, գնվել է սխալ զինտեխնիկա, Զինված ուժերում կրճատվել է մարտավարական, եւ ավելացել, այսպես ասած, «թուղթ ստորագրող» կամ օպերատիվ օղակը։

Բացի այդ, նրա պնդմամբ, անձամբ վարչապետի հրամանով բանակը համալրելու փոխարեն կամավորներին են ուղարկել առաջնագիծ։ Եվ, ահա, պաշտոնյաներին հարցաքննության հրավիրելը հենց այդ մասով բացահայտումներ անելու նպատակ է հետապնդում»:

Քնար Մանուկյան




Լրահոս