Երևանի Դավիթ Բեկի փողոցում ավտոմեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 6-ին, ժամը 00:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցում՝ «Ընտանեկան» ռեստորանի մոտակայքում, բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Ա. Գ.) և «Mercedes-Benz C180» (վարորդ Ս. Չ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ջ. Մ.-ին, Ա. Ա.-ին և Ն. Ա.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։




Լրահոս