Փետրվարի 5-ից 6-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Սյունիքի մարզի Տաթև և Կապան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք քաղաքներում, Սարավան-Գնդեվազ, Մայակովսկի-Ձորաղբյուր և Երևան-Սևան ավտոճանապարհներին:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 18 ավտոմեքենա և 13 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: