2021 թվականին ամենամեծ եկամուտ ունեցող ֆուտբոլիստների տասնյակը գլխավորում է Ռոնալդուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է դարձել, թե որ ֆուտբոլիստներն են ամենաշատը վաստակել 2021 թվականին։

Just Jared-ի հրապարակած վարկանիշի համաձայն՝ եկամուտով առաջին տեղում է Կրիշտիանու Ռոնալդուն։ 2021 թվականին նրա եկամուտը կազմել է 125 միլիոն դոլար։ Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակում երկրորդ տեղում է Լիոնել Մեսսին՝ 110 մլն դոլար եկամուտով։ Բրազիլացի Նեյմարը լավագույն եռյակում է՝ 95 միլիոն դոլար եկամուտով։

Չորրորդը Կիլիան Մբապեն է՝ 43 միլիոն դոլար։ Վարկանիշի հինգերորդ տեղը զբաղեցնում է Մուհամեդ Սալահը։ Անցյալ տարի նա վաստակել է 41 մլն դոլար։ Ցուցակի վեցերորդ հորիզոնականում Ռոբերտ Լևանդովսկին է (35 մլն դոլար)։ Յոթերորդ տեղում է իսպանացի Անդրես Ինյեստան, որը ևս վաստակել է 35 մլն դոլար։ Լավագույն տասնյակում են ընդգրկվել նաև Պոլ Պոգբան (34 միլիոն դոլար), Գարեթ Բեյլը (32 միլիոն դոլար) և Էդեն Ազարը (29 միլիոն դոլար)։




Լրահոս