Պորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ մասնակցում է իր վերջին աշխարհի առաջնությանը։
«Այո, այս աշխարհի առաջնությունը վերջինն է իմ կարիերայում։ Պետք է պարզապես վայելել ամեն պահը։ Կմնան հրաշալի հիշողություններ»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է AS-ը։
Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Պորտուգալիան հուլիսի 6-ին կմրցի Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հետ։




























