ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կենդանիներից՝ մարդկանց. Հայաստանում բրուցելյոզի դեպքերը շատացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում բրուցելյոզի դեպքերի քանակն ավելացել է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ առաջնակի հաստատված բրուցելյոզի դեպքերի քանակը նախորդ տարում կազմել է 253 ք, որից 62-ը կանանց մոտ է հայտնաբերվել: Ընդամենը 46 դեպք արձանագրվել է մինչեւ 18 տարեկան անձանց մոտ: Ի դեպ, որ առաջնակի հաստատված բրուցելյոզի արձանագրված 253 դեպքերից 194-ը գրանցվել է գյուղերում:

ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 2020 թվականին առաջնակի հաստատված բրուցելյոզի 132 դեպք է արձանագրվել. ուղիղ 121-ով ավելացել են դեպքերի քանակը: Իսկ առաջնակի հայտնաբերման քրոնիկ բրոցելյոզի դեպքերի քանակը 2020 թվականին կազմել են 14, 2021-ին արդեն այն դարձել է 23:

Նշենք, որ բրուցելյոզը մարդկանց փոխանցվում է հիվանդ կենդանիներից կամ ախտահարված կենդանական ծագման մթերքների օգտագործման ժամանակ: Իսկ բնակչությանը կենդանիների և մարդկանց համար բրուցելոզ հիվանդությունից պաշտպանելու համար հանրապետությունում պետք է իրականացվի հիվանդության կանխարգելման եւ վերացման միջոցառումների հետեւողական ծրագիր:
Բայց արդյոք պատշաճ իրականացվում է դա, թե ոչ: Համենայնդեպս, այս ցուցացնիշները վկայում են հակառակի մասին:

Ս.Հ.




Լրահոս