ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ հայտնիները՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ փետրվար 24-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինան ապառազմականացնելու ու հատուկ գործողության սկսելու մասին։ Առավոտից էլ հաղորդվում է Կիեւում եւ Ուկրաինայի այլ քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։ Ավելի վաղ Դոնբասի երկրների՝ Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներն էին օգնություն խնդրել Ռուսաստանի նախագահից, որ օրեր առաջ ճանաչել էր այդ երկրների անկախությունը:

Ստեղծված իրադարձություններին անդրադարձել եւ իրենց տեսակետներով են կիսվել նաեւ հայ հայտնի դեմքերը: Ստորեւ ArmLur.am-ը ներկայացնում է նրանց:

Դերասանուհի Անի Խաչիկանը,  անդրադառնալով ռուս-ուկրաինական իրադարձություններին, գրել է. «Երկու կնոջ խոսակցություն պոլիկլինիկայում։ Քոչարյանը կոչ ա արել հանրությանը միանալ Ռուսաստանին։ Շատ էլ ճիշտ ա արել, ավելի լավ ա Ռուսաստանի կազմի մեջ լինենք, քան թրքանանք: Չէ լու՞րջ,,,լուրջ էս մեր էսօրվա իրականությունն  ա՞,,,խախտվում եմ արդեն»:

Դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանը սոցցանցի իր սթորի բաժնում գրել է. «Հիմա հասկանո՞ւմ եք 44 օր շարունակ, թուրքիա, Պակիստան, Իսրայել, Ուկրաինա, ջիհադիստներ եւ այլ երկրների դեմ մեր առյուծները ինչ դիմադդրություն ցույց տվեցին եւ ի՞նչ կլիներ: Մի օր չդիմացավ Ուկրաինայի պես հզոր երկիրը, որին 10 տարի զինեց ամբողջ աշխարհը: Փառք հայ զինվորներին, հավերժ փառք մեր նահատակված եղբայրներին եւ քույրերին»:

Իսկ, ահա, դերասանուհի, հաղորդավարուհի Ալիս Մելիքսեթյանը հետաքրքիր գրառում է արել. «Ու նորից աշխարհը փոխվեց…»:

Դերասան, 44 -օրյա պատերազմի մասնակից Էրիկ Օհանյանը ,հետեւելով ռուս-ուկրաինական զարգացուներին, գրել է. «Խարկովը դարձավ Ռուսաստանի Դաշնություն»:

Իսկ, ահա դերասան, հումորիստ Աշոտ Մելոյանը գրել է. «Ինչքան Ադրբեջանը լսեց միջազգային կառույցներին ու «դադարեցրեց» պատերազմը, այնքան էլ Ռուսաստանը կդադարեցնի: Բոլորն էլ թռնելու են»:

Իսկ դերասանուհի Տաթեւ Հովակիմյանը, անդրադառնալով ռուս-ուկրաինական իրադարձություններին, էմոցիոնալ գրառում էր արել, ապա այն հեռացրել իր հրապարակում . «Պուտին, երանի տեսնեմ, քո մահվան պատմական օրը…Դարի գիշատիչ»:

Այս իրադարձություններին արձագանքել էր նաեւ դերասանուհի Անի Երանյանը. «Ովքեր ուրախանում են Ռուսաստանում եւ Ուկրաինայում տիրող իրավիճակից, մարդ կոչվելու իրավունք չունեն։Կարդում ու զարմանում եմ ձեր չարության վրա…»:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս