Ինչով է զբաղված Գնել Սանոսյանը. ծովագյուղցիների բողոքի ակցիան ու նախարարի քարոզչությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկրորդ օրն է, ինչ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի բնակիչները փակել են ճանապարհը եւ պահանջում են նաեւ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, սակայն նաարարը չկա ու չկա: Բան այն է, որ համայնքի բնակիչները չեն համակերպվում իրենց համայնքի խոշորացման փաստի հետ։ Այդ որոշումը չեղարկելու պահանջով նրանք երկու օր է ավտոմեքենաներով փակել են Սևան-Դիլիջան ճանապարհը։

Նշենք, որ Ծովագյուղ, Սեմյոնովկա ու այլ գյուղեր խոշորացվել են՝ ընդգրկվելով Սևան համայնքի կազմում։ Ի նշան խոշորացման դեմ բողոքի՝ այս երկու գյուղերի բնակիչներից որևէ մեկը չմասնակցեց անցած տարի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին։

Իսկ ինչով է զբաղված նախարար Սանոսյանը: Պարզվում է՝ նախարարը ոչ ավել ոչ պակաս ավել կարեւոր գործ ունի. նա այսօր Վեդի քաղաքում մասնակցում է նախընտրական հանդիպման: Ասել է թե՝ նախարարի համար միեւնույն է, թե ինչ են պահանջում բնակիչները, եւ ի վերջո փակ է ճանապարհը. կարեւորը սեփական թիմի շահերը սպասարկելն է ու նախընտրական հանդիպմանը ներկա գտնվելը, իսկ մնացած հարցերը երկրոդական են:

Լիդա Եղիազարյան




Լրահոս