ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում հանցավոր խումբ է ստեղծվել. որն է եղել նպատակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Երևանում հանցավոր խումբ է ստեղծվել, որոնց նպատակը եղել է Երևան քաղաքում գործող առևտրի կենտրոններից ՝ խանութ սրահներից առանձնապես խոշոր չափերի գաղտնի հափշտակություններ կատարելը: Եվ այսպես՝ Ժորա Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա տևական ժամանակ համասեռ հանցավոր գործունեությամբ զբաղվելու՝ Երևան քաղաքում գործող առևտրի կենտրոններից և խանութ սրահներից առանձնապես խոշոր չափերի գաղտնի հափշտակություններ կատարելու դիտավորությամբ, Գրիգոր Մարտիրոսյանի հետ նախնական համաձայնությամբ 2020 թվականի հունվար ամսին ստեղծել և մինչ 2021 թվականի ապրիլի 13-ը ղեկավարել է կայուն կազմակերպված խումբ՝ դրա կազմում ընդգրկելով Անդրանիկ Հովհաննիսյանին, Արամ Գրիգորյանին, Վազգեն Ստեփանյանին, Քրիստինե Նազարեթյանին, Մարիամ Ռաֆայելյանին, Եվա Պետրոսյանին, Անատոլիա Հարությունյանին, Էդուարդ Քոչարյանին, Անահիտ Գրիգորյանին, Հեղինե Աբգարյանին, Արմեն Մովսեսյանին, Նինա Հովսեփյանին, Արևիկ Հովեյանին, Գեղեցիկ Մելյանին, Գևորգ Մարտիրոսյանին, Արման Հովհաննիսյանին, Համլետ Վանոյանին և Անի Աղամյանին:

Քրեական գործը դատարանում է, գործով կալանավորվածը է մեկ անձ, իսկ ահա խմբի մի մասի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալու մասին, ինչպես նաեւ գրավ է կիրառվել:

Քնար Մանուկյան




Լրահոս