
Մարտի 30-ից 31-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Սևան և Գավառ, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր քաղաքներում, Ձորաղբյուր գյուղում, Լոռու մարզի Սպիտակ-Վանաձոր, Սյունիքի մարզի Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհներին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 10 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: