ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են Բելգորոդի մերձակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքները պատկերող կադրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղի բնակիչները ցույց են տվել Բելգորոդի մերձակայքում գտնվող Տոմարովկա բնակավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքները:Դեպքի վայրից տեսանյութ է հրապարակել РИА Новости-ն։

Կադրերում տղամարդը ցույց է տալիս գետնին բացված փոսը, որը ենթադրաբար մնացել է բեկորների անկումից հետո: Նույն տեսանյութում տեղի բնակիչները ցուցադրում են բնակելի շենքի վնասված հատվածը:

Ավելի վաղ՝ ապրիլի 3-ին, հայտնի էր դարձել, որ Տոմարովկայի երկնքում անհայտ օբյեկտ է պայթել։ Պայթյունի հետևանքով զոհեր և ավերածություններ չեն եղել։ Տոմարովկան Ուկրաինայի հետ սահմանակից է, գտնվում է 30 կիլոմետր հեռավորության վրա։




Լրահոս