«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին «Այնտրախտի» դեմ Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղից առաջ ասել է, որ իր թիմին չի համարում մրցաշարի ֆավորիտ։
«Մարդիկ կասեն, որ «Բարսելոնան» Եվրոպա լիգայի ֆավորիտն է: Նրանք սովոր են մեզ տեսնել Չեմպիոնների լիգայում, բայց սա Չեմպիոնների լիգա չէ։ Մենք Եվրոպայի լիգայում հաղթանակի հավակնորդ ենք, մեծ շանսեր ունենք, բայց ես այստեղ չեմ ասի, որ ֆավորիտ ենք։ Քառորդ եզրափակիչի մասնակիցները շատ ուժեղ են և այս փուլում բոլոր մասնակիցները կզգան, որ հաղթելու հնարավորություն ունեն։ Սակայն սա մրցաշար է, որին մենք լրջորեն ենք վերաբերվում և ցանկանում ենք հաղթել»,- ասել է Չավին մամուլի ասուլիսի ժամանակ։