Գրանցվել է 422 դեպք, որից 181-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 11-17-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 422 դեպք, որից 181-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 106 հրդեհի, 3 փլուզման, 7 ինքնասպանության փորձի դեպք, 39 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 163 կենցաղային կանչ. տուժել է 75 մարդ։

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ:

Արձանագրվել է թունավորման 10 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 13 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 79 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 16 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:




Լրահոս