124 մլն դրամ՝ ՊՊԾ-ին. կառավարության նոր որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը 124 մլն 330.000 դրամ կտրամադրի Պետական պահպանության ծառայությանը: Համապատասխան նախագիծն ընդգրկված է եղել կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող նախագծերի թվում եւ ընդունվել, սակայն նախագծի 2-րդ կետը գաղտնի է։ Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունումը բխում է Կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի «Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգը» կետից:

Հիմնավորման մեջ նշվում է. «Համաձայն նշված կետի` ներքին և արտաքին անվտանգության, կայունության, հասարակության բնականոն գործունեության կարևորագույն նախապայմաններից է մշտապես կատարելագործվող, արդի մարտահրավերներին դիմակայելու ունակ, տեխնիկական զարգացումներին համընթաց արդիականացվող, համապատասխան որակյալ կադրերով համալրվող և հասարակության վստահությունը վայելող ազգային անվտանգության մարմինների առկայությունը: Հետախուզության, հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով տեսանելի և գոհացուցիչ արդյունքների հասնելու համար գերակա խնդիր է ազգային անվտանգության մարմինները տեխնիկապես վերազինելը, որակյալ նոր կադրերով, անհրաժեշտ մասնագետներով համալրելը»:

Որպես ակնկալվող արդյունք է նշվում Պետական պահպանության ծառայության բնա­կանոն գործունեության ապահովումը:

ArmLur.am-ը նաեւ գրել էր,որ  ապրիլի 18-ին Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում, քննարկման է դրվել մի նախագիծ, որով առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից և ավելացնել վարչապետին ենթակա մարմինների ցանկում:

Ն.Հ.




Լրահոս