Մեսսին միանգամից 4 ցուցանիշով լավագույնն է Լիգա 1-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ Statman Dave-ի վիճակագրության՝ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանի առաջատարն է փոխանցումներով, որոնք գրոհն առաջ են տանում առնվազն 10 մետր դեպի հակառակորդի դարպասը: Նա այդպիսի 215 փոխանցում է կատարել: Արգենտինացին նաև լավագույնն է լիգայում տուգանային հրապարակ կատարած 76 փոխանցումներով և 18 կտրող փոխանցումներով: Միջին հաշվով 90 րոպեում Մեսսին մեկ խաղում 0,65 գոլային փոխանցում է կատարում, ինչը նույնպես առաջնության լավագույն ցուցանիշն է։

Մեսսին ընթացիկ մրցաշրջանում Լիգա 1-ում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս