Փրկարարները թիթեղյա կառուցատարրեր են ապամոնտաժել Երևանի Դավթաշենի 1-ին թաղամասի թիվ 48 և Բագրատունյաց պողոտայի թիվ 21 շենքերի տանիքներից։
«Մայիսի 8-ին, ժամը 11։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցի շենքերից մեկի տանիքից թիթեղյա կառուցատարրը կախվել է․ առկա է ընկնելու վտանգ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թիթեղյա կառուցատարրը կախված է եղել Դավթաշենի 1-ին թաղամասի թիվ 48 շենքի տանիքից:
Փրկարարներն ապամոնտաժել են թիթեղյա կառուցատարրը։
Մայիսի 8-ին, ժամը 11։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 21 շենքի տանիքի թիթեղյա կառուցատարրը կախվել է․ առկա է ընկնելու վտանգ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ապամոնտաժել են թիթեղյա կառուցատարրը»,- ասվում է հաղորդագորթւայ մեջ: