ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տավարի միսը թանկացել է. ինչ գներ են մսամթերքի շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում սննդամթերքի գները դարձյալ բարձրացել են: Այս մասին չի լռում անգամ պաշտոնական վիճակագրությունը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վիաճակագրական կոմիտեն գնաճ է արձանագրել մսամթերքի շուկայում: Օրինակ, թռչնամսի, գառան և տավարի մսերի գները ապրիլ ամսին մարտի համեմատ զգալի բարձրացել են: Մեզ հայտնի դարձավ, որ թռչնամսի շուկայում այս ապրիլ ամսին մարտի համեմատ գրանցվել է 2.3 տոկոս գնաճ:

Իսկ մեկ տարվա ընթացքում թռչնամիսը թանկացել է 8.4 տոկոսով: Այժմ թարմ հավի մեկ կիլոգրամի արժեքը 1400 դրամը գերազանցում է եւ հասնում 1500 դրամի: Գառան մսի շուկայում եւս գնաճ է գրանցվել՝ 1.9 տոկոսով: Գառան մսի մեկ կիլոգրամն արժե ավելի քան 4600 դրամ: Իսկ ահա տավարի մսի գինը այս ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձրացել է 10.6 տոկոսով: Բայց այս ապրիլին մարտ ամսվա համեմատ տավարի մսի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 1.2 տոկոսով: Նշենք, որ տավարի մսի մեկ կիլոգրամը 2800 դրամից է սկսում եւ հասնում մինչեւ 500 դրամի:
Բացի այս, նկատենք, որ խոզի միսն էլ բարձր գին ունի: Հայաստանյան սուպերմարկետներում, խանութներում խոզի մսի մեկ կիլոգրամը սկսում է 2800 դրամից (խոզի թիակի արժեքն է): Օրինակ, խոզի միս՝ մատեր մեկ կիլոգրամը արժե 3500 դրամ, իսկ խոզի չալաղաջի մեկ կգ-ն 4290 դրամ է:

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ խոզի մսի գինը այս տարվա ապրիլին 2021 թվաանի ապրիլի համեմատ աճել է 20.1 տոկոսով, իսկ 2022 թվականի մարտի համեմատ այն էժանացել է՝ 2.4 տոկոսով:

Ս.Հ.




Լրահոս