ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահվան ցուցանիշն աճել է Հայաստանում. որ հիվանդությունից քանի մարդ է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մահացածների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-մարտին մահացել է 8707 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է 8267 մարդ: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ ցուցանիշն ավելացել է 5.3 տոկոսով: Այսինքն մեկ տարվա ընթացքում մահացածների քանակն ավելացել է 440-ով:

Պաշտոնական վիճակագրությունը եւս փաստում է այն մասին, որ Հայաստանում ամենից շատ մահանում են սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդություններից: Ավելին, մեր հանրապետությունում ավելի շատ մահանում են արյան շրջանառության համակարգի հիվանդություններից: Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է մահաբեր հիվանդությունների ցանկը: Ըստ այդ ցանկի՝ առաջին տեղում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են, որից մեր երկրում մահացել է 4825 մարդ: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում այս հիվանդություններից տարեց տարի ավելի շատ են մահանում: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ցուցանիշն ավելացել է 455-ով: Ցանկի երկրորդ տեղում նորագոյացություններն են, որից մահացել է 1298 մարդ: Նորագոյացությունների մեջ գերակշռում են չարորակները: Պաշտոնապես, նախորդ տարվա հունվար-մարտ ամիսներին նորագոյացություններից մահացել է 1314 մարդ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ մեկ տարվա ընթացքում շնչառական օրգանների հիվանդություններից մահացածների թիվն է ավելացել ՝ 629-ից դառնալով 866: Իսկ մարսողական օրգանների հիվանդություններից մեր երկրում մահացել է 346 մարդ, այլ հիվանդություններից՝ 435 մարդ:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ Covid-19-ից այս տարվա հունվար մարտ ամիսներին մահացել է 657 մարդ, այդ թվում 15 դեպք, որ տեղի է ունեցել ՀՀ սահմաններից դուրս, սակայն մահվան վերաբերյալ քաղաքացիական կացության գրանցումները կատարվել են ՀՀ ՔԿԱԳ ստորաբաժանումներում: Օրինակ, մարտ ամսին կորոնավիրուսից մահացել է 192 մարդ: Պաշտոնապես, ավելացել են նաեւ 1-4 տարեկան երեխաների մահվան դեպքերը՝ 6-ից դառնալով 9: Իսկ 0-4 տարեկան մահերի թիվը պակասել է 74-ից դառնալով 68:

Ս.Հ.




Լրահոս