Գնդակահարել են «Ալ Ջազիրայի»-ի լրագրողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելցի զինվորները չորեքշաբթի օրը Հորդանան գետի արևմտյան ափին կրակել և սպանել են «Ալ Ջազիրայի» լրագրող Շիրին Աբու Աքլեին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է «Ալ Ջազիրայի» հեռուստաալիքը, ինչպես նաև հաստատել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։

Առողջապահական գերատեսչությունից, մասնավորապես, հայտնել են, որ Շիրինը, որը լուսաբանում էր Ջենինի փախստականների ճամբարում բանակի ռեյդերը, հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում, որից հետո մահացել է։ Հեռուստաալիքի տվյալներով՝ զինծառայողները կիրառել են մարտական զինամթերք։

Al Jazeera-ն նշել է, որ թղթակիցը կրել է ժիլետ, երբ կրակոցների թիրախ է դարձել։ Հայտնի է, որ վիրավորվել է նաև մեկ այլ լրագրող՝ Ալի ալ-Սամուդին։ Նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն։




Լրահոս