
Արմավիրի մարզում հայտնաբերվել է ականանետի ական: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, նշելով, որ մայիսի 14-ին ժամը 09։25-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղում նռնակ է հայտնաբերվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը:
Պարզվել է, որ հայտնաբերվածը կոռոզիայի ենթարկված 82 մմ-անոց ականանետի ական է:
Ինժեներասակրավորական խումբն ականանետի ականը տեղափոխել է անվտանգ տարածք՝ հետագա վնասազերծման։