Ռուսաստանի Դաշնությունը գույք է նվիրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ համապատասխան որոշման նախագիծն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում: Նշվում է, որ գույքը փոխանցվել է որպես հումանիտար օգնություն եւ կամրացվի Արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Թե կոնկրետ ինչ գույք է փոխանցվել ՀՀ-ին, հայտնի չէ, սակայն նախագծում նշվում է, թե նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրից: Դրույթը ներառված է ծրագրի «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն» գլխի «Աղետներին դիմակայունության բարձրացումը» վերնագրում՝ «Անվտանգության ապահովման հիմնական գործոններից է լինելու աղետների ռիսկի կառավարման ճկուն ու գործուն համակարգը, որի ներդրման շնորհիվ կունենանք պաշտպանված բնակչություն, տնտեսություն, տարածքներ, ենթակառուցվածքներ, մշակութային ու բնապահպանական օբյեկտներ:
Նաիրա Հովհաննիսյան