Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երեւանի տարբեր հատվածներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 23-ին, ժամը 08։53-ից 13:03-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ, կառուցատարրեր, տրանսպորտային միջոցներ, ծառեր և գովազդային վահանակներ:

Մասնավորապես՝ Երևանի Կենտրոն, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խմբեր։

Մեկ այլ դեպք տեղի է ունեցել Երևանի Արամի փողոցի թիվ 2 հասցեի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատվածում գտնվող ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բարդին ընկել է «Mercedes-Benz C-Class» (վարորդ` Ն. Ս.) և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաների վրա, վնասել էլեկտրական լարեր․ տուժածներ չկան։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հերթապահել՝ մինչ կանաչապատման ծառայության աշխատակիցների մոտենալը։




Լրահոս