Փոփոխություններ խնամքի նպաստի նշանակման գործընթացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խնամքի նպաստ կնշանակվի Հայաստանում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող և մինչև երկու տարեկան երեխա խնամող ծնողին՝ անկախ հաշվառման վայրից և վարձու աշխատող հանդիսանալու հանգամանքից: ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրենքի գործողությունը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2023 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո։ Ընդ որում, վարձու աշխատողների և գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, իսկ գյուղաբնակ ծնողի դեպքում՝ նաև եթե գյուղական բնակավայրում առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված լինելու՝ օրենքով սահմանված պայմանին ծնողը բավարարելու է 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ։

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունի երեխայի ծնողներից մեկը, որդեգրողը կամ խնամակալը՝ երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից մինչև երեխայի երկու տարեկանը լրանալու ամիսը՝ ներառյալ:

Իսկ եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև երկու տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ խնամքի նպաստի իրավունք ունեն՝ խնամքի արձակուրդում չգտնվող ծնողը,
վարձու աշխատող հանդիսացող ծնողը, որը չի գտնվում խնամքի արձակուրդում, անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող ծնողը և այլն:

Ս.Հ.




Լրահոս