
Արարատի մարզի Վերին Արտաշատ բնակավայրում մայիսի 31-ի ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու է «Օդային տագնապի դեպքում տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, գործարկվելու է բնակավայրի շչակը:
ՀՀ ԱԻՆ-ը բնակիչներին խնդրում է չանհանգստանալ: