Սահմանամերձ մարզի երեխաները տագնապով խաղալու վախից բացի ուրիշ ոչինչ ո՛չ տեսնում, ո՛չ էլ լսում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեխաների պաշտպանության օրն է այսօր: Նախորդ տարիներին «նախորդ» իշխանություններն այս օրը Երևանում տարաբնույթ միջոցառումներ էին կազմակերպում: Համայնքի ամեն մի վարչական շրջան մյուսի հետ ներքին մրցման մեջ էր մտնում, թե ով է կարողանալու առավելագույնս լավ ժամանց կազմակերպել երեխայի համար: Ազգային ժողովի բակում մեծ ու գեղեցիկ միջոցառում էին կազմակերպում ու պատգամվորներն անձամբ էին խաղում կամ պաղպաղակ հյուրասիրում երեխաներին: Այնպես չէ, թե «նախկինների» ժամանակ ամեն բան հրաշալի էր. Երևանից դուրս որևէ այլ մարզում երեխաների համար ո՛չ տոն էր կազմակերպվում, ո՛չ՝ «նրանց իրավունքները պաշտպանվում»: Նույնը նաև այժմ է, եթե ինչ-որ միջոցառում էլ տեղի է ունենում, ապա միայն Երևանում: Մարզերի, էլ չասած սահմանամերձ գյուղերի երեխաները բացի հակառակորդի կրակոցի ձայնն ու տագնապով խաղալու վախը ուրիշ ոչինչ ո՛չ տեսնում, ո՛չ էլ լսում են:

Երեխաների իրավունքների պաշտպանության նախորդ օրը նրանց «մեծ անակնկալ» է մատուցել փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը: Նա, անդրադառնալով երեխաների՝ «Դիմադրության շարժման» մանսակցությանն ու ոստիկանների կողմից անչափահասների նկատմամբ ուժ կիրառելուն, նշել է. «Կներեք, իսկ երեխաներն ի՞նչ գործ ունեին ցուցարարների կողքին»:
Պարոն Մովսիսյանի մոտ, իհարկե, կարող է նման հարց առաջանալ, բայց նա նախ պետք է ուսումնասիրի երեխաների իրավունքները, ըստ որի՝ նրանք նույնպես քաղաքացիական դիրքորոշում ունենալու իրավունք ունեն, ապա նայի 2018-ի ապրիլյան քրոնիկոնը, նկատի Փաշինյանի կողքին վազվզող բյուրավոր մանուկներին ու գտնի իր հարցի պատասխանը:

Հ.Գ. Շնորհավոր համայն աշխարհի մանուկների տոնը:

Սևակ Վարդումյան




Լրահոս