
Տաթևիկ Ռևազյանն ազատվել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից: Այս մասին հայտնել է Ռևազյանը:
«Ժամանակը եկավ հրաժեշտ տալու ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնին: Ես երախտապարտ եմ այս հնարավրության համար, որն ինձ ընձեռվեց՝ գրեթե 4 փորձություններով և հաջողություններով լի տարիներ ծառայելու ավիացիայի ոլորտին և մեր ժողովրդին»,- նշել է նա: