Լոնդոնի «Արսենալը» բավականին մեծ ակտիվություն է դրսևորում ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում. գրում է armsport-ը։ Մայրաքաղաքայինները պատրաստվում են ձեռք բերել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենի տրանսֆերը։ Ինչպես տեղեկացնում է Football London-ը, «ազնվականները» պատրաստ են նիգերացու համար վճարել ռեկորդային գումար։
Անգլիական գրանդը արդեն իսկ կատարել է 98 միլիոն եվրոյի առաջարկ և սպասում է նեապոլիտական ակումբի պատասխանին։ Օսիմենը նախորդ մրցաշրջանում անցկացարծ 32 խաղում դարձել է 18 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։