
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը hունիսի 26-ին, ժամը 14։34-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի շենքերից մեկի նկուղային հարկում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ թիվ 10 շենքի նկուղային հատվածում այրվում են մոտ 10 քմ կուտակած թղթի թափոններ և փայտ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։41-ին։