Սիսիան-Քաջարան նոր հատվածի սահմաններում գտնվող տարածքները կօտարվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը մտադիր է Սիսիան-Քաջարան նոր հատվածի (այդ թվում Բագրուշատի թունելի) օտարման գոտու սահմաններում գտնվող տարածքները հանրության գերակա շահ ճանաչել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս մասին որոշման նախագիծը ներառված է կառավարության այսօրվա օրակարգում՝ չզեկուցվողների շարքում:

Խոսքը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 4-ի շրջանակներում Մ 2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի մասին է:

Մեզ հայտնի դարձավ, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել II տեխնիկական կարգի (100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ) շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ Սիսիան-Քաջարան նոր ճանապարհահատված, այդ թվում՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ կամուրջների և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելների (ամենաերկարը` Բարգուշատի թունելն է, որի երկարությունը կկազմի շուրջ 8.6 կմ) կառուցման աշխատանքներ։

Իսկ նախագծային փաստաթղթերի համաձայն՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի օտարման գոտու սահմաններում են գտնվում Սիսիան, Աղիտու, Գեղի, Գետաթաղ, Դարբաս, Լեռնաձոր, Լոր, Իշխանասար, Նորավան, Շենաթաղ, Որոտան, Վաղատին, Ույծ, Նոր Աստղաբերդ բնակավայրերում գտնվող՝ ընդհանուրը 570 միավոր հողամաս:

Ս.Հ.




Լրահոս