Լեհվազ գյուղի գերեզմանատան մոտակայքում անասնագոմ է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 2-ին, ժամը 11։16-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեհվազ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:10-ին, մարվել՝ 13:25-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ) և մոտ 150 հակ անասնակեր:




Լրահոս