Այսօր ձերբակալված օրենքով գող լեննականցի Սուրոյին Վլադիմիր Գասպարյանը արտաքսել էր Հայաստանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր դատախազութունը հրապարակեց, որ ձերբակալվել է օրենքով գող: Գրել էինք, որ ձերբակալվածը լեննականցի Սուրեն Ավետիսյանն է:

Նշենք, որ դեռեւս 2016 թվականին մամուլւ գրել էր, որ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը որոշում է կայացրել Հայաստանից արտաքսել թվով 8 «օրենքով գող»-ի: Արդյունքում, գողական աշխարհը կոլապսի մեջ է: Քրեական աշխարհի պարագլուխները փորձել են իրենց կապերով ազդել առաջիկա ընտրությունների ելքի վրա, գաղտնի հավաքներ են կազմակերպել, որը չի վրիպել հատուկ ծառայությունների ուշադրությունից։ Ավելին, մամուլը գրել էր, որ օրեր առաջ ՀՀ իրավապահները Հայաստանից երրորդ երկիր էին արտաքսել օրենքով գողեր՝ 51-ամյա Ալեքսանդր Մակարյանին՝ մականունը Ալո, և 37-ամյա Նորայր Փիլոյանին՝ մականունը Քոնչ: Քոնչը, սակայն, կրկին վերադարձել էր Հայաստան:

Եվ այսպես, Հայաստանը ժամեր անց կլքեն «օրենքով գողեր» (գրում ենք միայն մականունները, որոնցով նրանք հայտնի են հանրությանը) «Խոյի տղա Աֆոն», «Օշականցի Գևորիկը», «Մանեթի տղա Սամոն», «Մասիվցի Անդոն», «Ժիրոն», «Գորիսեցի Արտեմը», «Լեննականցի Սուրոն», «Լեննականցի Արտյոմը»: Ինչպես նաև Քոնչ մականունով Նորայր Փիլոյանը, որը կրկին վերադարձել էր Հայաստան:

Ք.Մ.




Լրահոս