Քաղաքացիները ռետինե նավակով մոտ 1 կմ հեռացել են ափից և ուժեղ քամու պատճառով չեն կարողանում վերադառնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 23-ին, ժամը 17։25-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են երկու քաղաքացու, ովքեր ռետինե նավակով մոտ 1 կմ հեռացել են ափից և ուժեղ քամու պատճառով չեն կարողանում վերադառնալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել քաղաքացիներ Վ․ Ն․-ին (ծնված 1986 թ․), Լ․ Գ․-ին (ծնված 1983 թ․) և ռետինե նավակը:




Լրահոս