
Հուլիսի 25-ին, ժամը 05:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցում կայանած ավտոմեքենայի գազի բալոնը պայթել է. ավտոմեքենան այրվում է:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։26-ին, մարվել՝ 06։01-ին։ Այրվել է «GAZel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ա․) և ջերմահարվել են «Mazda» (վարորդ՝ Ա․ Գ․) և «Chevrolet» (վարորդ՝ Ս․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները: