
Հուլիսի 28-ին, ժամը 17:55-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՌԴ քաղաքացիները Վանաձորի մոտակա անտառային հատվածում մոլորվել են։
ԱԻՆ-ը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։