Ջրափրկարարները քաղաքացիներին և շրջված սկուտերները տեղափոխել են ափ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 30-ին` ժամը 16:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի N2 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 400 մետր հեռավորության վրա սկուտեր է շրջվել: Ինչպես փոխանցում են ՀՀ ԱԻՆ-ից, ջրափրկարարները քաղաքացի Ա․ Գ․ին (ծնված 1972 թ․) և շրջված սկուտերը տեղափոխել են ափ․ տուժածներ չկան։

Հուլիսի 30-ին՝ ժամը 16:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մետր հեռավորության վրա սկուտեր է շրջվել։

Ջրափրկարարները քաղաքացի Ա․ Բ․-ին (ծնված 1982 թ․) և շրջված սկուտերը տեղափոխել են ափ․ տուժածներ չկան։




Լրահոս