
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները մեկը մյուսի հետեւից դիմում են դատարան պահանջելով վերականգնել իրենց նախկին աշխատանքում: Մասնավորապես, Ն. Ս. դիմել է վարչական դատարան պհանջելով, որ դատարանը 03.06.2022թ. հրամանն անվավեր ճանաչի։ Բացի այդ, իրենց զբաղեցրած պաշտոնում վերականգնի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում, պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար ՝ միջին աշխատավարձի չափով՝ սկսած 03.06.2022թ. մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը հատուցում պարտավորեցնել և պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել իր միջին աշխատավարձի տասներկուսապատիկի չափով գումար՝ որպես աշխատանքում չվերականգնելու դիմաց տրվող հատուցում:
Նմանօրինակ հայցով դիմել է նաեւ Լ. Հ. ը:
Ք.Մ