Նիդեռլանդների հավաքականի, «Ռեալի» և «Տոտենհեմի» նախկին կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը քննադատել է «Բարսելոնայի» ղեկավարությանը՝ Ֆրենկի դե Յոնգի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։
«Չի կարելի այդպես վարվել ֆուտբոլիստների հետ։ Ֆրենկին շա՞տ գումար է ստանում։ Բայց չէ որ հենց նրանք են կնքել այդ պայմանագիրը։ «Բարսելոնայի» ղեկավարությունը մաֆիա է և վաղ, թե ուշ պատասխան կտա։ Այսպես շարունակվելու դեպքում, կարծում եմ, որ ֆուտբոլիստները չեն ցանկանա տեղափոխվել այս թիմ»,- Ռաֆայել վան դեր Վարտի խոսքերն է մեջբերել Diario AS-ը։
Դե Յոնգը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2019 թվականից։ 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2026 թվականին։