Իսրայելը գազի արդյունահանումն ավելացրել Է 22 տոկոսով եւ պլանավորում Է մեծացնել Եվրոպա մատակարարումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի առաջին կիսամյակում գազի արդյունահանումն Իսրայելում տարեկան հաշվարկով ավելացել Է 22 տոկոսով եւ կազմել 10,85 մլրդ խորանարդ մետր. երկիրը պատրաստվում Է մեծացնել գազի արտահանումը Եվրոպա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Իսրայելի Էներգետիկայի նախարարության հաշվետվության մեջ:

Ընդհանուր ծավալի մեծ մասը բաժին Է ընկել Միջերկրական ծովի արեւելքում գտնվող Թամար եւ Լեւիաֆան հանքավայրերից արդյունահանմանը: Գազի արտահանումը Իսրայելի հարեւան երկրներ առաջին կիսամյակում կտրուկ ավելացել Է 35 տոկոսով՝ հասնելով 4,59 մլրդ խորանարդ մետրի: Հունիսին Իսրայելը հուշագիր Է ստորագրել Եգիպտոսի եւ Եվրամիության հետ, որը նպատակաուղղված Է գազի տարածաշրջանային արդյունահանմանը եւ դրա արտահանման մեծացմանը:

Կողմերի պլանի համաձայն, իսրայելական գազը մատակարարվելու Է Եգիպտոս, որին արդեն բաժին Է ընկնում երկրից մատակարարումների զգալի մասը, իսկ հետո Էներգապաշարը վերաարտահանվելու Է ԵՄ-ի երկրներ: Սկզբում, ինչպես սպասվում Է, Իսրայելից գազի արդյունահանումները կլինեն աննշան: Բայց համագործակցությունն աճի ներուժ ունի Իսրայելում արդյունահանման մեծացման համեմատ: Մինչեռ ռոյալտիի չափը, որն արդյունահանող ընկերությունների կողմից վճարվում Է հօգուտ պետության, առաջին կիսամյակում ավելացրել Է 1,5 անգամ եւ կազմել 829 միլիոն շեքել (253 մլն դոլար), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս