40-ամյա փոփ աստղ Բրիթնի Սփիրսը վեց տարվա դադարից հետո վերադարձել է շոու-բիզնես՝ թողարկելով նոր երգ Էլթոն Ջոնի հետ։
«Hold Me Closer» անունով երգը հայտնվել է սթրիմինգային հարթակներում: Երգչուհին ինքը գրել է երգի թողարկման մասին Twitter-ում։
Բրիթնի Սփիրսը իր վերջին Glory ալբոմը վեց տարի առաջ է թողարկել: