
Օգոստոսի 28-ին, ժամը 20:33-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ավտոմեքենայով մոլորվել է Բուժական-Արզական ավտոճանապարհին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն անտառտնտեսության աշխատակցի հետ համատեղ Արզականի անտառում հայտնաբերել են Հ. Ա.-ին, 2 ուղևորի և ուղեկցել դեպի մոտակա բնակավայր: