Գորիս քաղաքի վերջնամասում այրվել է մոտ 35 հա ցորենի հնձած արտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 29-ին, ժամը 15։38-ին ահազանգ է ստացել, որ Գորիս քաղաքի վերջնամասում այրվում է ցորենի հնձած արտ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։05-ին, մարվել՝ 17։41-ին։ Այրվել է մոտ 35 հա ցորենի հնձած արտ։




Լրահոս