ՏԵՍԱՆՅՈՒԹ. 80 գերի, 303 անհետ կորած. ինչ թվեր են հրապարակում Հայաստանն ու Ադրբեջանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 2022թ. օգոստոսին ներկայացրած տվյալների համաձայն՝ 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում: Այսպիսի տվյալ է հրապարակել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

Միևնույն ժամանակ Բաքուն հայտարարել է, թե 44-օրյա պատերազմից հետո 1713 հայ զինվորի մարմին է փոխանցել Երևանին։ Նրանք նաև հայտարարել են, որ Ադրբեջանը գերությունից ազատել է «159 մարդու (118 զինվորական, 41 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 կին): Նրանցից վեցը (4 զինվորական, 2 քաղաքացիական անձ) կալանավորվել են մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հրապարակված 303 անձանց թվին են դասվում նաեւ այն անձինք, ում Ադրբեջանը համարում է ոչ թե գերի, այլ հանցագործ: Նշենք, որ Բաքուն հաստատում է 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց առկայությունը։ Հայ իրավապաշտպանների տվյալներով՝ ադրբեջանական ցուցակներում չներառված ևս 80 մարդ է գերության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան 




Լրահոս