ևանա լճի N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնող անձնակազմը օգոստոսի 31-ին, ժամը 15:24-ին նկատել է, որ քաղաքացիները հեծանիվ-նավակով մոտ 1500 մետր հեռացել են ափից և դժվարանում են վերադառնալ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ջրափրկարարները քաղաքացիներին և հեծանիվ-նավակը մոտեցրել են ափին։