Փրկարարներն արջի քոթոթներին դուրս են բերել արգելափակումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 2-ին, ժամը 17։50-ին տեղեկություն է ստացել, որ Հերմոն գյուղի սկզբնամասում արջի երկու քոթոթ արգելափակվել է ժայռի ծերպի մեջ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները տեղի ուժերի հետ արջի քոթոթներին դուրս են բերել արգելափակումից:




Լրահոս